ԿԱՅԱՑԵԼ Է «SYSTEM OF A DՕWN» ՀԱՄԵՐԳԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ երաժիշտներից կազմված հանրահայտ ամերիկյան «System of a Down» ռոկ-խումբն ապրիլի 24-ին «Հոգիներ-2005» բարեգործական համերգով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Համերգից հավաքված ամբողջ հասույթը կհանձնվի մարդու իրավունքների պաշտպանման եւ ցեղասպանության խնդիրներով զբաղվող կազմակերպություններին: «System of a Down» ելույթից առաջ ցուցադրվել է ամերիկյան ABC հեռուստաընկերության կողմից նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, իսկ դահլիճի բոլոր աթոռներին դրված են եղել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին պատմող հրապարակումներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---