Քարվաճառում վթարի ենթարկված զինծառայողներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

Քարվաճառում վթարի ենթարկված զինծառայողներից  5-ը վերակենդանացման բաժանմունքում են

PanARMENIAN.Net - Երեկ Քարվաճառում տեղի ունեցած վթարից տուժած 15 զինծառայող տեղափոխվել Է ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ:

«Տեղափոխումը կատարավել է 3 փուլով, ավարտվեց քիչ առաջ: Տուժածները հիմնականում գանգուղեղային վնասվածք ունեն: Ամենածանրը Արթուր Եղիազարյանի վիճակն է, վիրահատվել է նրա կողոսկրը: Վերակենդանացման բաժանմունքում այս պահին 5 զինծառայող կա: Վիրավորները հիվանադանոցում կման մեկ շաբաթից մինչև մեկ ամիս», - ասաց կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժաշնմունքի պետ Արման Հակոբյանը:

ԼՂՀ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ նախնական վարկածով, մեքենան իջնելիս է եղել վտանգավորությամբ հայտնի Հարուրի ձորով, և հանդիպակաց մեքենայի լույսերը խանգարել են վարորդին, նա փորձել է լայն շրջադարձ կատարել, բայց չի կարողացել:

Հիշեցնենք, որ երեկ Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին շրջվել է զինվորականներին տեղափոխող մեքենան: 4 զինծառայող մահացել է, 15-ը՝ վիրավորվել: Հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---