ԵՊՄՀ. Սիվիլիթասի խորհրդի անդամների նպատակը ամեն ինչ քաղաքականացնելն է![]() 2 նոյեմբերի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ի թիվս հիմնադրամի դեմ արված մի շարք քայլերի նշել է,որ Երևանի տարբեր բուհերում դասավանդող հիմնադրամի երեք աշխատակիցներ այս ուսումնական տարվա սկզբից այլևս չեն հրավիրվել դասավանդելու և նրանց հետ աշխատանքային նոր պայմանագրեր չեն կնքվել: Երևանի պետական համալսարանը, առանց որևէ բացատրության, այս տարի պայմանագիր չի կնքել հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ, որը տարիներ շարունակ դասավանդել է ժուռնալիստիկայի ֆակուլտետում: ԵՊՀ-ն, ինչպես նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը նոր աշխատանքային պայմանագրեր չեն կնքել հիմնադրամի մեկ այլ աշխատակցի՝ Լիլիկ Ստեփանյանի հետ, որն այդ բուհերում հեռուստալրագրության դասընթացներ էր վարում: Նույնը տեղի է ունեցել անգամ մասնավոր բուհի պարագայում. Ամերիկյան հումանիտար համալսարանը առանց որևէ բացատրության աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգել Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակից Ալբերտ Մանասերյանի հետ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որտեղ ասված է. «Սիվիլիթաս հիմնադրամի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, բացարձակ սուտ է և կեղծիք: Մանկավարժական համալսարանը բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիկ Ստեփանյանի հետ համագործակցությունը միշտ բարձր է գնահատել, և համալսարանում նրա ժամանակավոր չաշխատելու հանգամանքը պայմանավորված է եղել դասաժամերի սակավությամբ: Ստեփանյանի ղեկավարած կուրսն 2010-2011 ուսումնական տարում ավարտել է համալսարանը: Առաջին կիսամյակի դասաբաշխումը համալսարանում կատարվում է օգոստոս ամսին, իսկ ինչպես հայտնի է, օգոստոսինդեռ Սիվիլիթաս հիմնադրամը առանձնապես մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում հանրության համար: Ի դեպ, բուհի ղեկավարությունը միայն հայտարարությունից հետո է պարզել, որ Լիլիկ Ստեփանյանն ինչ-որ կերպ կապված է այդ հիմնադրամի հետ: Տեղեկացնենք, որ Լիլիկ Ստեփանյանը դեռ սեպտեմբերին տեղեկացված է եղել, որ իր հետ պայմանագիր չի կնքվում դասաժամերի քանակի պատճառով, բայց նաև նրան խոստացվել է խնդիրը լուծել նոյեմբեր ամսին: Նոյեմբեր ամսից Լիլիկ Ստեփանյանը մանկավարժական գործունեությունը շարունակում է համալսարանում: Իսկ Սիվիլիթաս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այդ կազմակերպության՝ ամեն ինչ քաղաքականացնելու նպատակների մասին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |