ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄ27 ապրիլի 2005 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում անցկացվել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի (Հայաստան) եւ Ղազախի շրջանի (Ադրբեջան) ԶՈՒ շփման գծում: Նույն օրը Տավուշի մարզպետարանում կայացել է ճեպազրույց` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմռե Պալատինուսի (Հունգարիա), Ալեքսանդր Սամարսկու (Ուկրաինա) եւ Պիտեր Քեյի (Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ մարզպետ Ղուլարյանի մասնակցությամբ: Նա ԵԱՀԿ ներկայացուցիչներին ծանոթացրել է այն փաստին, որ հաճախակի են դարձել Իջեւան-Նոյեմբերյան ճանապարահատվածի գնդակոծությունները: Ի պատասխան Իմռե Պալատինուսի հարցին, թե ինչի հետ է կապված Ադրբեջանի նման պահվածքը, Ա.Ղուլարյանը պատասխանել է, որ կա՛մ ադրբեջանական կողմը չի կարողանում վերահսկել իր զինված ուժերը, կա՛մ էլ դա Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների արդյունք է: Ճեպազրույցից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչները եւ նրանց ուղեկցող խումբը ուղեւորվել են դիտարկում անցկացնելու վայրը, որտեղ ԵԱՀԿ կապի միջոցներով կապ հաստատելով Ադրբեջանի տարածքում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ, կայացել է ռադիոմոնիտորինգ, որի արդյունքում շփման գծի երկու կողմերի զորամասերի հրամանատարները տվել են անվտանգության երաշխիքներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |