Ուելսից 32-ամյա մահմեդական կինը սպանել է տղային նրա համար, որ նա չի կարողացել անգիր անել Ղուրանը![]() 2 նոյեմբերի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում դատավարություն է սկսվել կնոջ նկատմամբ, որը սպանել է որդուն նրա համար, որ նա չի կարողացել անգիր սովորել Ղուրանի տեքստը, հաղորդում է The Telegraph-ը: 32-ամյա Սառա Իֆը Ուելսի Քարդիֆ քաղաքից ծեծել է 7-ամյա որդուն նրա համար, որ նա չի կարողացել անգիր ասել Ղուրանի այն հատվածը, որը նա հրամայել էր որդուն սովորել: Ստացած վնասվածներից տղան մահացել է: Դրանից հետո կինն այրել է նրա մարմինը, որպեսզի ազատվի հանցանշանից: Սառա Իգի խոսքով, նա և իր ամուսինը ցանկացել են, որպեսզի իրենց որդին դառնա հաֆիզ (մահմեդական, ով անգիր գիտի Ղուրանի ողջ տեքստը): Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |