Հովիկ Աբրահամյանը համամիտ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ![]() 2 նոյեմբերի 2012 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վարդան Օսկանյանի գործով հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր.« Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է»: Ես համամիտ չեմ Ռոբերտ Քորաչյանին այն առումով, որ դա վարկաբեկում է մեր խորհրդարանը : Ես համոզված եմ, որ մենք տվել ենք հնարավորություն իրավապահ մարմիններին , որպեսզի իրենք իրականացնեն իրենց քննչական գործառույթները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախագահը և հավելեց , որ, եթե մարդիկ արդար են, որևէ գործընթացում իրենք մտավախություն չունեն, և չի ուզում, որ «որոշ մարդիկ իրենց մտավախությունները չհաշվեն իրենց մտադրությունը»: «Եթե որևէ մեկը՝ այդ թվում նաև Վարդան Օսկանյանը, գործում արդար է, ի՞նչ մտավախություն կա: Թող քննչական գործողութույնների ընթացքում պարզաբանի, որ ինքը արդար է, որևէ խնդիր չկա, որևէ քաղաքական խնդիր այստեղ չի եղել և չի լինելու»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |