Աղվան Հովսեփյան. Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում![]() 2 նոյեմբերի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: «Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները պատասխանատվություն են կրում ինչպես նախաքննության, այնպես էլ՝ մեղադրանքի պաշտպանության որակի համար:Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի օրենքի շրջանակներում և արդարության տեսանկյունից հասկանալի ժողովրդի համար»,- հայտարարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա: Չի հանդուրժվելու «մատակարարված» մեղադրյալների երևույթը, իսկ արձանագրվելու դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, ով նաև ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է, անդրադարձել է ծառայողական պարտականությունները պարբերաբար խախտող աշխատակիցներին: Գլխավոր դատախազը ասել է. «Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում»: Աղվան Հովսեփյանը հանձնարարել է որակավորման հանձնաժողովին խստացնել պահանջները` կարևորել ոչ միայն մասնագիտական ունակություններն ու գիտելիքները, այլև բարոյական նկարագիրը: Անդրադարձ է եղել նաև նախաքննության ժամկետներին: «Պետք է կրճատել տեղի ունեցած հանցագործության դեպքից մինչև հանցագործին դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ընկած ժամանակահատվածը: Այլապես՝ տարիներ շարունակ ձգձգելով նախաքննությունն ու դատաքննությունը՝ հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, որ հանցագործը մնացել է անպատիժ: Պատժողական քաղաքականությունը կծառայի իր նախականխիչ նշանակությանը, եթե հանցագործները դեպքից անմիջապես հետո ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց գլխավոր դատախազը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |