Էրդողանը պլանավորում է իրականացնել իր «վաղեմի երազանքը»՝ այցելել Գազա

Էրդողանը պլանավորում է իրականացնել իր «վաղեմի երազանքը»՝ այցելել Գազա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինից Անկարա ճանապարհին հայտարարել է թղթակիցներին, որ մտադիր է իրականացնել իր «վաղեմի երազանքը» և այցելել Գազա: Տվյալ պահին նա «բանակցություններ է վարում Գազայի իշխանությունների հետ» մոտ ապագայում նման այց կազմակերպելու մասին:

Թուրք վարչապետը ողջունել է Քաթարի էմիր Խալիֆ ա Տանիի կողմից Գազա այցելելը: Էրդողանը նաև հայտարարել է լրագրողներին, որ առաջարկել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին նրա հետ միասին այցելել Գազա:

Աբասը ջերմ է ընդունել հրավերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---