Էրդողանը հնարավոր է համարել թուրքական լիրայի հիման վրա արժութային միության ստեղծումը![]() 2 նոյեմբերի 2012 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել թուրքական լիրայի հիման վրա արժութային միության ստեղծումը, գրում է The Wall Street Journal-ը: Նրա խոսքով, Եվրամիության որոշ անդամներ խորհուրդ են տվել թուրքերին ստեղծել «լիրազոնա», և Էրդողանը համաձայնվել է այդ գաղափարի հետ: «Կան ԵՄ մասնակիցներ, որոնք ասում են. «ես դեմ եմ եվրոյին, ես չեմ գնա եվրագոտի»: Նրանք նույնիսկ խորհուրդ են տվել մեզ չմտնել եվրագոտի, այլ ստեղծել թուրքական լիրայի գոտի: Ես ձեզ կասեմ, որ համաձայն եմ»,- ասել է Էրդողանը: Սակայն վերլուծաբանները «լիրագոտու» գաղափարն իրատեսական չեն համարում: Դրան կարող են միանալ միայն Ադրբեջանը և Իրաքյան Քուրդիստանը, հաղորդում է Lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |