«Ժողովուրդ». Սասնա ծռեր 2 շենքում Նարեկ Սարգսյանը մասնաբաժին ունի![]() 3 նոյեմբերի 2012 - 09:41 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքում մասնաբաժին ունի նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Թերթը հիշեցնում է, որ այդ շենքում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:22-ի սահմաններում, բեռնատար ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել էր հորանը։ Երկու մարդ մահացել էր, իսկ երկուսը վիրավորվել։ Թերթը նաև հավելում է, որ նորակառույցի ճարտարապետը ևս Նարեկ Սարգսյանն է։ Սակայն Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը թերթի հետ զրույցում հերքել է մասնաբաժին ունենալու հանգամանքը՝ հավելելով. «Իրականում, իհարկե, նման բան չկա, Նարեկ Սարգսյանը միայն այդ շենքի ճարտարապետն է»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |