Նոր Խարբերդում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց![]() 3 նոյեմբերի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին` ժամը 08.52-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` մանկատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ,մ որոնց անհրաժեշտ է բուժօգնություն: Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես ML600» մակնիշի 85 NM 555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Վ.Շահինյան, ծնվ. 1967թ.), վերջինս էլ վրաերթի է ենթարկել 1991թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991թ. ծնված Զավեն Բաղջյանին և1966թ. ծնված Վարուժան Շահինյանին: Լ.Բաղրամյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Վ.Շահինյանը և Զ.Բաղջյանը` Մասիս քաղաքի ԲԿ, առողջական վիճակը գնահատվել է բավարար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |