Հարյուր տարի հետո էլ Հրանտ Դինքեր կհայտնվեն, գտնում է խմբագրապետի ընկերը

Հարյուր տարի հետո էլ Հրանտ Դինքեր կհայտնվեն, գտնում է խմբագրապետի ընկերը

PanARMENIAN.Net - Հարյուր տարի հետո էլ Հրանտ Դինքեր կհայտնվեն Թուրքիայում, և նույն ճակատագրին կարժանանան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Նա գտնում է, որ Հրանտի մահը նման էր Գրրիգոր Զոհրապի մահվան: Զոհրապը գտնում էր, որ եթե Օսմանյան պետությունը նորմալ լինի, նրանք էլ նորմալ կապրեն: Դինքը մտածում էր, որ Թուրքիան եթե մարդավայել պետություն դառնա, հայերն էլ լավ կապրեն, հայերն ու թուրքերն էլ կարող են նորմալ հարաբերություններ ունենալ: «Երկուսի վերջն էլ նույնն էր: Հարյուր տարի առաջ մի հայ խոսում էր ազատ ու համարձակ, Հրանտն էլ խոսեց այդպես: Մի հարյուր տարի հետո էլ մեկը կխոսի ազատ ու համարձակ»,-ասաց նա:

Նրա կարծիքով, այն, որ Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորները չբացահայտվեցին, դա արդեն ցույց է տալիս, որ դատարանն ազատ չէ իր գործունեության մեջ: Այդ որոշումից հետո նույնիսկ դատավորն ասաց, որ բավարարված չէ որոշումից: «Մարդասպանն ավելի թեթև պատիժ ստացավ, քան զենք տվողն ու հուշարարը»,-ասաց նա:

 Ուշագրավ
---