Օդեսայում հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել դանակահարությամբ

Օդեսայում հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել դանակահարությամբ

PanARMENIAN.Net - Օդեսայում հայերի ու ադրբեջանցիների միջև դանակահարությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել «Յոթերորդ կիլոմետր» արդյունաբերական ապրանքների շուկայում, հայտնում է dumskaya.net-ը: Չորս մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց դանակի հարվածներով:

Ըստ մամլո կենտրոնի, ծեծկռտուքի մնացած մասնակիցները ձերբակալվել են: Նրանցից առգրավվել են դանակներ, ամրաններ, կենցաղային իրեր, հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով:

Ականատեսները պատմել են, որ ադրբեջանցիների ու հայերի շարքերում նաև թուրքեր են եղել: Ըստ պաշտոնական տվյալների, ծեծկռտուքի պատճառը բիզնեսն է եղել:

Ականատեսները պատմել են, որ ադրբեջանցիներից ու հայերից բացի ծեծկռտուքին նաև թուրքեր են մասնակցել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---