Բնապահպանության նախարարությունը կքննարկի պահպանվող տարածքների հարցը

Բնապահպանության նախարարությունը կքննարկի պահպանվող տարածքների հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվելու է խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ: Որպես նախաձեռնող կողմ բնապահպանության նախարարությունն առաջարկելու է խորհրդակցության օրակարգում ընդգրկել պահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:

Օրակարգային են նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, «Խոսրովի անտառ»-ի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---