ԵԽԽՎ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԿՈՄԻՏԵ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Դեւիդ Աթկինսոնի պատրաստած զեկույցի հիման վրա, ըստ ընթացիկ տարվա հունվարին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւի, ապրիլի 25-ին վեհաժողովի բյուրոն ստեղծել է Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր կոմիտե: Ըստ բանաձեւի 5 կետի, ԵԽԽՎ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ այդ կապակցությամբ կոչ է անում այդ երկրների կառավարություններին տեղեկացնել վեհաժողովին տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին: Միաժամանակ, վեհաժողովը խնդրել է բյուրոյին ստեղծել ժամանակավոր կոմիտե, կազմված ԵԽԽՎ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներից: Այդ կոմիտեի նախագահ է ընտրվել բրիտանացի պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը:


 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---