Հմայակ Հովհաննիսյան. Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը հուսահատության ճիչ էր![]() 3 նոյեմբերի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրոմը շտապողականության հետևանք է. նման տեսկանետ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետն, անդրադառնալով իր նախորդ վերլուծություններից մեկին, որտեղ նա նշել էր, թե «Ժառանգություն» խմբակցության կազմաքանդումը և Վարդան Օսկանյանի գործը ամերիկյան մոդել է, ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացավ, որ, իհարկե, ինքը որպես քաղաքական գործիչ կարող է ոտնատակ լինել և դրա համար այդ ընթացքում շտապողաբար հայտարարեց, որ ինքն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու»: Շարունակելով՝ Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ այդ տրամադրությունները Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների մոտ արդեն զգացնել էին տալիս, որ ստեղծված իրավիճակում, երբ թիմը պառակտվեց, այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող դիտվել որպես հեռանկարային արդեն թիմում: «Բնականաբար, նա փորձեց իր կողմնակիցների տրամադրությունները չեզոքացնել: Րաֆֆի Հովհաննիսյանը շտապողաբար հայտարարեց, որ ինքը առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, ինչը հուսահատվածության ճիչ էր ստեղծված պայմաններում»,-ընդգծեց քաղաքագետը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ խնդիր ունի լուծելու.«Խորհրդարանական ընտրություններից հետո այն իրավաիճակը, որում հայտնվեց «Ժառանգություն» կուսակցությունը՝ պարզապես կազմաքանդվեց, և ընդհանրապես քաղաքական ասպարեզից հեռացվելու վտանգ է առաջացել այդ կուսակցության համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետը և հավելեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր պայքարի մեջ մտնելով, փաստորեն, փորձում է ինչ-որ գործոններ գտնել, որոնք կհամախմբեն նախկին թիմը, նորից կվերականգնեն իր նախկին առաքելությունը: Այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա՞ համախմբել ընդդիմադիր դաշտը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխասնեց. «Եթե հաջողվի Րաֆֆի Հովհաննիսյանին իր քաղաքական ազդեցությունը և քաղաքական պայքարի ոգին վերադարձնել կուսակցություն, ապա սա կլինի ամենամեծ ձեռքբերումը նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Դժվարությամբ կհավատամ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր դաշտի համախմբման գործոն լինի»: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց նաև, որ «Ժառանգությունը» դուրս է մնացել բոլոր գործընթացներից, որոնք տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում, և նման դիրքորոշումամբ բոլորին քաշել դեպի իր կողքը և հասնել նրան, որպեսզի պաշտպանեն իր թեկնածությունը, իհարկե, անհնար է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |