ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում![]() 3 նոյեմբերի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում էր գտնվում ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Փոխնախարար Հովակիմյանը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոհաննես Կյուրլեի, Ավստրիայի Պաշտպանության նախարարության Անվտանգության քաղաքականության տնօրինության ղեկավար, գեներալ-մայոր Յոհանն Պուխերի հետ: Հանդիպումների ընթացքում ԱԳ փոխնախարարին ուղեկցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Զրուցակիցների հետ քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` իրավիճակը Մերձավոր Արևելքում և հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումները, Հունգարիայի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման խնդիրը, պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական երկկողմ համագործակցության ծրագիրը, Հայաստանում Անվտանգության ոլորտի բարեփոխումներին նվիրված դասընթացների կազմակերպմանն առնչվող և այլ հարցեր: Նոյեմբերի 1-ին Ա. Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով, պատասխանեց առաջադրված հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |