Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մահացել են հինգ հոգի

Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մահացել են հինգ հոգի

PanARMENIAN.Net - Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Պախտունկվա նահանգում ականապատ մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչն առաջացրել է ՃՏՊ: Պայթյունի արդյունքում մահացել են հինգ հոգի, ներառյալ թալիբների հետ պայքարող ինքնապաշտպանության ջոկատի ղեկավար Ֆաթեհ Խանը:

Միջադեպը տեղի է ունեցել Բուներ քաղաքում` մեկ շաբաթվա ընթացքում դառնալով աշխարհազորայինների ջոկատների հրամանատարի վրա երրորդ մահափորձը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---