ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՏՈԲՈԼՍԿՈՒՄ

PanARMENIAN.Net - «Մշակույթների երկխոսություն» համերգը, նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, տեղի է ունեցել Տոբոլսկում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառման անցկացման նախաձեռնողը թերթի ներկայացուցիչն է Տյումենի մարզում, Տոբոլսկ քաղաքի երիտասարդական խորհրդարանի նախագահ Հակոբ Ասլոյանը: Համերգին մասնակցել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոնք բնակվում են քաղաքում: Համերգը հատկանշական էր այնքանով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայերեն լեզվով: Այդպես, հայտնի թաթար երգիչներ եւ երգահաններ եղբայրներ Խասան եւ Խուսաին Արանգուլովները երգել են «Մանուշակ» երգը, իսկ ռուսական ազգագրական «Շեյփ-բալետ» կոլեկտիվը բարձր մասնագիտական մակարդակով կատարել են հայկական ժողովրդական պար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---