Խորեն Գևորն ու Մաքսիմ Վլասովը մասնակցել են կշռման արարողությանը![]() 5 նոյեմբերի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում WBC Baltic տիտղոսակիր ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովը նոյեմբերի 5-ին կհանդիպի միջին և երկրորդ քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի տիտղոսի քառակի հավակնորդ Խորեն Գևորի հետ: Մենամարտը կկայանա Տրոիցկում: Բռնցամարտիկները մասնակցել են կշռման արարողությանը: Գևորը կշռել է 169,8 ֆունտ, իսկ Վլասովը՝ 165,8, հայտնում է boxingscene.com-ը: Վլասովը միջին կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Պիրոգի մշտական ափարինգ-զուգընկերն է: Գևորն ավելի փորձառու բռնցքամարտիկ է, նրա ծառայողական ցուցակում այնպիսի անուններ կան, ինչպիսիք են Արթուր Աբրահամը, Ֆելիքս Շտուրմը և Ռոբերտ Շտիգլիցը: Վերջինի հետ մենամարտից հետո, անցյալ տարվա ապրիլին, Գևորը հեռացվեց մենամարտերից վեց ամսով մրցավարի վրա հարձակման պատճառով, որը որակազրկել էր Գևորին մրցակցին անօրինական վնասվածք հասցնելու համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |