Հայաստանում քննարկում են վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման հարցերը![]() 5 նոյեմբերի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Ծաղկաձորում մեկնարկել է վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը նվիրված խորհրդակցության մասնակիցների աշխատանքը, որը կշարունակվի մինչ նոյեմբերի 7-ը: Խորհրդակցությանը մասնակցելու են ավելի քան 80 պատվիրակներ` ներկայացուցիչներ Վրաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը: Հայցադիմումային խորհրդակցության ժամանակ քննարկվելու են վնասված բեռների փոխադրման փոխհատուցման պահանջները, որոնք վեճեր են հրահրում նշված երկրների երկաթուղիների միջև: Խորհրդակցության արդյունքում Արբրտրների խորհուրդը որոշումներ կկայացնի, որոնք անվերապահորեն կկատարվեն երկաթուղային վարչությունների կողնից: Նշենք, որ Վրաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից ներկայացուցիչների մասնակցությամբ հայցադիմումային խորհրդակցությունը` սկսած 1997 թ., կայանում է տարին երկու անգամ և որպես կանոն անցկացվում է երկաթուղային վարչությունների կողնից հերթականությամբ` այբբենական կարգով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ հյուրընկալել է հայցադիմումային խորհրդակցությունը 2010 թվականին, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |