ԱՄՆ ուղերձն Ադրբեջանին. Հարձակումները հայկական ինքնաթիռների վրա անթույլատրելի են 5 նոյեմբերի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նշել է, որ հարձակումները հայկական քաղաքացիական ինքնաթիռների վրա անթույլատրելի են: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է լրագրողներին «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրում» սեմինարի ժամանակ, որն անցնում է Հայաստանում ՆԱՏՕ շաբաթվա շրջանակներում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ թռչող ինքնաթիռները գրոհելու Ադրբեջանից հնչող սպառնալիքներին: «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչ, ես ղեկավարվում եմ նրա հայտարարություններով այս հարցի վերաբերյալ»,-ասել է նա՝ հավելելով, որ կողմերը «պետք է ձեռնպահ մնան սադրանքերից», իսկ ցանկացած հարձակում օդանավի վրա անթույլատրելի է: Օրերս ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին գտնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի շահագործման հետ կապված հարցերի դիվանագիտական լուծումներհամաձայն միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի և Հայաստանում ու Ադրբեջանում քաղաքացիական ավիափոխադրումների պրակտիկայով պայմանավորված: Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես շահագործման հանձնվեց հոկտեմբերի 1-ին: Ըստ սեպտեմբերի 28-ին ստացած հավաստագրի, այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին և անվտանգության չափանիշներին և իրավունք ունի ընդունել և ուղարկել օդանավեր: Առաջին չվերթի հստակ ժամկետը դեռ չի նշվում որոշ ներքին տեխնիկական և կազմակերպական հարցերի պատճառով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |