«Մետաքսե ճանապարհի» լավագույն բլոգերները կայցելեն Հայաստան

«Մետաքսե ճանապարհի» լավագույն բլոգերները կայցելեն Հայաստան

PanARMENIAN.Net - Լոնդոնում անցնող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը:

Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:

Այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են՝ «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:

Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենցտպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---