ՌԴ ԱԳ նախարար. Արևմուտքը ցանկանում է Սիրիայի վերաբերյալ բանաձև ընդունել իշխանափոխության պայմաններ ստեղծելու համար

ՌԴ ԱԳ նախարար. Արևմուտքը ցանկանում է Սիրիայի վերաբերյալ բանաձև ընդունել իշխանափոխության պայմաններ ստեղծելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները ցանկանում են ՄԱԿ ԱԽ-ում հասնել Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունմանը, սրելու համար իրավիճակն այդ երկրում և իշխանափոխության պայմաններ ստեղծելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Լավրովի, Ժնևյան պայմանավորվածությունները կատարելու համար բանաձևեր պետք չեն:

«Եթե գերակայությունը իշխանափոխությունն է, ապա արյունահեղությունն էլ ավելի կշատանա, եթե գերակայությունը՝ կյանքեր փրկելն է, ապա դա առանց բանաձևերի: Չէ որ մենք դեռ չենք փորձել իրականացնել Ժնևյան պայմանավորվածությունները»,-ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---