Ստյոպա Սաֆարյան. Ընտրազանգվածը պետք է զգա, որ իր պատգամավորի միջոցով ազդում է ԱԺ-ի որոշումների վրա 5 նոյեմբերի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների պաշտոնական քարոզարշավը թեև երեկ է մեկնարկել, բայց թեկնածու Ստյոպա Սաֆարյանն իր քարոզարշավը մտադիր է սկսել վաղը: Թե ինչ կարգախոսով է «Ժառանգության» ներկայացուցիչը գնում ընտրությունների՝ հայտնի կդառնա վաղը՝ շտաբի անդամների և համակիրների հավաքի ժամանակ: Վաղը կտարածվեն նաև պատգամավորի թեկնածուի նախընտրական բուկլետները: Ստյոպա Սաֆարյանն իր նախընտրական խոստումներից ամենաառանցքայինը համարում է մարդկանց խնդիրների ներկայացումը խորհրդարանում: «Պետք է վերացնել ընտրողի և պետական մարմնի միջև օտարվածությունը: Այսինքն, ընտրազանգվածը պետք է զգա, որ ինքը ներկայացված է, որ ինքն ազդում է որոշումների կայացման վրա իր պատգամավորի միջոցով և իր ձայնը հնչում է օրենսդիր մարմնում: Ամեն անգամ իրենց պատգամավորին լսելիս՝ նրանք հասկանան, որ դա իրենց տեսակետն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ավելացնենք, որ քարոզարշավը կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Այս ընտրատարածքում մեծամասնական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |