Փարիզում Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ-ն փորձել են վերադարձնել ղարաբաղյան գործընթացը կառուցողական հուն![]() 5 նոյեմբերի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Փարիզում տեղի ունեցած հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ նպատակ ուներ ղարաբաղյան կարգավորումը վերադարձնել կառուցողական բանակցությունների դաշտ: Այդ մասին Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, ելույթ ունենալով ԱԺ-ում: Ըստ նրա, Ադրբեջանը մերժում էր միջնորդների բոլոր առաջարկներն ու ձախողում էր բանակցությունները, իսկ Սաֆարովի արտահանձնման հունգարա-ադրբեջանական գործարքը ևս մեկ հարված հասցրեց բանակցություններին: Իսկ Հայաստանը, ըստ ԱԳ նախարարի, ցուցադրեց բանակցությունները շարունակելու վճռականությունը: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում շարունակել բանակցությունները, ապա դա Ադրբեջանն է: Նալբանդյանը նշեց նաև որոշ փոփոխությունները ղարաբաղյան գործընթացում, մասնավորապես, այն փաստը, որ համաշխարհային հանրությունը Սաֆարովի արտահանձնումից ու ներումից հետո իր վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Իսկ Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունները շարունակելու ձգտումը չփոխվեց, ասել է ԱԳ ղեկավարը՝ հավելելով, որ միջազգային հանրության ու պաշտոնական Երևանի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համահունչ են: Հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ նախարարները վերահաստատեցին համանախագահների հետ համատեղ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը ` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |