Աբսուրդ է, երբ հայկական հուշարձանների տեղեկատվական վահանակները գրում են ինչ-որ ամերիկացիներ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Օրերս կրկին հանրության ուշադրությունը սևեռվեց Հայաստանի հուշարձանների տարածքում «AMAP» (The Armenian Monuments Awareness Project) կազմակերպության տեղադրած տեղեկատվական բազմալեզու վահանակներին, մասնավորապես նշվում են վահանակների տեքստերում առկա խեղաթյուրված փաստերը: ՀՀ մշակույթի նախարարությունն այսօր պարզաբանեց իրավիճակը, տեքստերն ուղարկվել են փորձագետներին, իսկ «AMAP»-ը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում փորձագիտություն անցած տեքստերը սահմանված կարգով կտեղադրվեն: Կազմակերպությունները ղեկավարում են ամերիկացիներ: Ակամայից հարց է առաջանում. ինչո՞ւ են հայկական հուշարձանների մասին տեղեկատվությունը տրամադրում օտարերկրացիների ղեկավարությամբ գործող ընկերությանը, այն դեպքում, երբ Հայաստանում առնվազն երկու բուհ պատրաստում է Հայաստանի ճարտարապետության պատմության մասնագետներ: Անցած 100 տարիների ընթացքում հրատարակվել են հարյուրավոր աշխատություններ, որոնցից, օրինակ` Վարազդատ Հարությունյանի հեղինակած գիրքը կարող է ծառայել որպես տեղեկատվության վստահելի աղբյուր: Այսինքն` գումար է ներդրվում նման ծրագրի վրա, սակայն, չգիտես ինչու, վստահվում է այլազգիներին: Արդյունքում, ընթերցողներին ներկայացվում է սխալ ինֆորմացիա: Հաղպատի վանքի պատմությանը վերաբերող տեքստում հանդիպել է «Ադրբեջանի թագավորություն» արտահայտությունը, փակագծերում՝ «Ալբանիա»: Եթե չեմ սխալվում, այդ սխալը վերացվել է, բայց տեքստը գրողի այդ քայլն արդեն մտահոգիչ է: Եվ այսքանից հետո «AMAP»-ն իր սխալը ուղղելու է միայն անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում: Հարկ ենք համարում հիշեցնել, նրանց գումար է տրամադրվել այդ տեքստերը կազմելու համար, և առհասարակ ընկերությունները պարտավոր են ուղղել իրենց մեղքով արված սխալները: Ի՞նչ է նշանակում համապատասխան միջոցների առկայության դեպքում: Իմ կողմից ցանկանում եմ նաև հիշեցնել, որ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում նույն ընկերությունը տեղադրել է նաև հայկական հուշարձանների մասին տեղեկություններ բրալյան այբուբենով (կույրերի համար), որոնք հավաստիության մասին ոչ ոք չգիտի: ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկում եմ ուսումնասիրել նաև այդ վահանակները, և, առհասարակ, դիմել հայ մասնագետներին: Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |