World Food Ukraine 2012 ցուցահանդեսի այցելուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական տաղավարը![]() 5 նոյեմբերի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հայ արտադրողների տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կիևում World Food Ukraine 2012 ցուցահանդեսի այցելուների մոտ: Հայկական տաղավարում ներկայացվել են հյութեր, հրուշակեղեն, պահածոներ, չրեր, կոնյակ, գինի, աղբյուրի և հանքային ջուր, հայկական ընկերությունների արտադրության ձուկ և ձկնամթերք: Ինչպես հայտարարել է Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, նման ցուցահանդեսների անցկացումը խթանում է առևտրատնտեսական համագործակցությունը: «Անհրաժեշտ է ավելի ակտիվացնել Ուկրաինայի և Հայաստանի գործարար օղակների միջև գործնական կապերը»: Ցուցահանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Հայաստանի մասնակցության կազմակերպիչներն էին Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի գյուղական տարածքների զարգացման հիմնադրամը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են սննդամթերքի 200 արտադրողներ 20 երկրներից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |