«Փուչիկների» գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը վատացել է![]() 5 նոյեմբերի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Փուչիկների» գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը երեկ վատացել է : Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը: Ըստ Մանուչարյանի՝ նրա մոտ արյունահոսություն է սկսվել, ինչից հետո նրա կինը շտապօգնություն է կանչել: Կարեն Մանուչարյաը Բոզոյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չգիտեր: Պաշտպանը ասաց նաև, որ առայժմ տեղյակ չէ, թե որ բուժհաստատությունում է նա: Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր :Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման: Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս անց: Ժամկետը կավարտվի նոյեմբերի 17-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |