«Սենդի» փոթորիկը նվազեցրեց հանցավորությունը Նյու Յորքում![]() 5 նոյեմբերի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հանցավորությունը Նյու Յորքում «Սենդի» փոթորկի մոլեգնելու օրերին մեկ երրորդով նվազել էր: Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը հանցավորության ընդհանուր մակարդակը Նյու Յորքում նվազել է 32 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է քաղաքային ոստիկանությունը: Սպանությունները նվազել են 86 տոկոսով, բռնաբարությունները՝ 44 տոկոսով, կողոպուտները՝ 30 տոկոսով, զինված հարձակումները՝ 31 տոկոսով, գողությունները՝ 48 տոկոսով: 2012թ. 5 օրում ընդհանուր առմամբ Նյու Յորքում գրանցվել է 1061 հանցագործություն, այն դեպքում, երբ 2011թ. նույն շրջանում դրանց քանակը հասել է 1541-ի, հայնում է «Ռոսբալտը»: Դիակապտության համար ձերբակալվել է 15 մարդ: Վերջին տվյալներով, փոթրկի հետևանքով մահացել է 106 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |