Ուկրաինայի Հայերի միության ղեկավարը միշտ միավորել է և շարունակում է միավորել ժողովուրդներին![]() 5 նոյեմբերի 2012 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջույնի խոսք է հղել Ալեքսանդր Սպենդիարովի անվան կոմպոզիտորների անվան 2-րդ միջազգային մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Շատվորյանի խոսքով, տարեց տարի Սպենդիարովի անվան մրցույթը հայտնի է դառնում պրոֆեսիոնալների շրջանում: «Ինձ համար հաճելի է տեսնել, որ Սպենդիարովի գործն ապրում է արվեստի իրական արժեքների շնորհիվ: Մեր մեծ հայրենակիցները՝ Այվազովսկին, Փարաջանովը, Սպենդիարովը, իրենց արվեստով փառաբանել են ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև հողը, որտեղ նրանք ապրել են: Արվեստը միշտ միավորել է և շարունակում է միավորել ժողովուրդներին»,- նշել է Շատվորյանը: Յալթայում կայացել է Ա. Ա. Սպենդիարովի անվան «Բյուզանդիայի ընծաները» կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը: Առաջին տեղերը զբաղեցրած դափնեկիրների համար նախատեսված է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |