«ՀայՓոստ»-ը վերաբացեց Կոտայքի մարզի Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքները![]() 5 նոյեմբերի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ Կոտայքի մարզի Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը: Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին համայնքների ղեկավարները, «ՀայՓոստ» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ աշխատակիցներ, տեղի բնակիչներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից: Ընկերությունից տեղեկացնում են, որ շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել գյուղերի բնակիչներին: Ներդնելով ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել փոստային ծառայությունները` «ՀայՓոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |