Սահակաշվիլին կհարցաքննվի Զուրաբ Ժվանիայի մահվան կրկին վերաբացված գործով

Սահակաշվիլին կհարցաքննվի Զուրաբ Ժվանիայի մահվան կրկին վերաբացված գործով

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ՆԳ և արդարադատության նախկին նախարարներ Վանո Մերաբիշվիլին ու իշխանափոխությունից հետո փախուստի դիմած Զուրաբ Ադեիշվիլին, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Գեորգի Բարամիձեն կհարցաքննվեն Զուրաբ Ժվանիայի մահվան գործով: Այդ մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ըստ պաշտոնական վարկածի. Ժվանիան վախճանվեց 2005թ. փետրվարին շմոլ գազի թունավորումից:

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հայտարարել է, որ այդ գործն առաջինն է փոխանցվում հետաքննության վերսկսման քննչական մաս:

«Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց, որ Ժվանիան սպանվեց, քանի որ մեծ շանսեր ուներ Սահակաշվիլիին նախագահի պաշտոնում փոխարինելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---