Սպանվել են Սիրիայի նախագահին աջակցող ավելի քան 50 հոգի

Սպանվել են Սիրիայի նախագահին աջակցող ավելի քան 50 հոգի

PanARMENIAN.Net - «Շաբիհա» կառավարական ջոկատների ավելի քան 50 զինծառայողներ և անդամներ սպանվել են նոյեմբերի 5-ին սիրիական Համա քաղաքում, հաղորդում է Lenta.ru-ն:

Նրանք մահացել են Զիյարի շրջանում կառավարական զորքերի պահակակետից ոչ հեռու ականապատ ավտոմեքենայի պայթյունի ժամանակ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բացի դրանից, Դամասկոսում սպանվել են երթուղային տաքսու յոթ ուղևորներ նռնականետից կրակոցների հետևանքով: Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ միկրոավտոբուսն այրել են «ահաբեկիչները», սակայն նրանք սպանության մեջ մեղադրում են բանակի մարդկանց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---