Հեղինե Բիշարյանի խորհուրդը ՀԱԿ-ին![]() 5 նոյեմբերի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այսօր արած հայտարարությանը, թե «ՕԵԿ-ը մեր խայտառակությունն է ու մեր քաղաքական ամոթը», նշեց. «Իրենք ընդհանրապես գույություն ունեցող ինչ-որ միավո՞ր են , որ ՕԵԿ-ն էլ խայտառակություն է»: Հեղինե Բիշարյանն ասաց, որ ինքը իրավունք չունի որևէ քաղաքական ուժի գնահատական տալ, դա կլինի «Օրինաց երկիր»-ը, թե այլ քաղաքական ուժ: «Իրենք կողքից պետք է նախ նայեն իրենց, թե իրենք ինչ վիճակում են գտնվում և ընդհանրապես իրենց մասին ինչ է խոսում ողջ հանրությունը: Մի քանի տասնյակ կուսակցություններով հավաքված մի քանի մարդկանց միավորում է, որը չգիտես թե ինչ է ուզում և ինչի համար է հայտնվել քաղաքական դաշտում: Խորհուրդ կտամ, որ իրենք իրենց քաղաքական ուժի մասին մտածեն և իրենց որակների մասին: Եթե հաջորդ անգամ փորձեն իրենք, կամ ընդհանրապես որևէ մեկը ՕԵԿ-ի մասին խոսել, կստանան ավելի արժանի և ավելի կոշտ պատասխան», -շեշտեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |