Ջեյմս Ապատուրայ. ՆԱՏՕ-ն լիակատար աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից գործադրվող ջանքերին![]() 5 նոյեմբերի 2012 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai): Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները, այդ առումով կարևորելով նաև ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին: Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |