Google-ը տարբեր կերպ է հաշվի առնում օգտագործողների հետաքրքրությունն Օբամայի և Ռոմնիի նկատմամբ

Google-ը  տարբեր կերպ է հաշվի առնում օգտագործողների հետաքրքրությունն Օբամայի և Ռոմնիի նկատմամբ

PanARMENIAN.Net - Google որոնողական համակարգը տարբեր կերպ է հաշվի առնում օգտագործողների հետաքրքրությունը Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի նկատմամբ:

The Wall Street Journal-ի աշխատակիցները կատարել են հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ նրանց համար, ովքեր փնտրել են Օբամային, որոնման արդյունքներն անհատականացվում են այլ հարցումներում, որոնք չեն փոխվում, եթե օգտագործողը որոնել է Ռոմնիին:

Այսպես, եթե օգտագործողը Google որոնողական համակարգում որոնում է «Obama», արդյունքում Օբամայի հիշատակումներով էջերին լրացուցիչ հղումները ներառում են Իրանի, տարեց ամերիկացիների բժշկական ապահովագրման Մեդիքեր դաշնային համակարգի հարցումների արդյունքները: «Romney» հարցումը նույն արդյունքը չի տալիս: Google ընկերությունում հայտարարել են, որ Ռոմնիի և Օբամայի մասին հարցումներում դիտավորյալ ոչ մի տարբերություն չեն մտցրել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---