Ֆրանսիայի նախկին նախագահին կանչել են դատարան![]() 5 նոյեմբերի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին նոյեմբերի 9-ին Բորդոյում քննիչները կհարցաքննեն այսպես կոչված «Բետանկուրի գործով»՝ 2007-ին ընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման հետ կապված, հաղորդում է Europe-1 ռադիոկայանը: Դատավոր Ժան Միշել Ժանտիլը կպարզի նախկին նախագահից, թե ինչպիսի դեր է խաղացել Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկը՝ «Լ'Օրեալ» ընկերության տնօրեն Լիլիան Բետանկուրը 2007-ին Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման մեջ: Նախկին նախագահը, մասնավորապես, պետք է բացատրություն տա այցի առիթով, որը Բետանկուրը կատարել է ընտրությունների երկու տուրերի միջև ընկած շրջանում: Քննիչները հնարավորություն չեն ունեցել պետության ղեկավարին կանչել հարցաքննության նրա նախագահական լիազորությունների շրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |