Ադրբեջանի ընդդիմությանը «դուր չի գալիս», որ Վրաստանի կառավարությունը մտադիր է ամրապնդել կապերը Հայաստանի հետ![]() 5 նոյեմբերի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում կայացել է Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության կառավարման նիստը: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մեջբերելով կուսակցության մամլո ծառայությունը, նիստում սուր քննադատության է ենթարկվել Վրաստանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը: Նշվել է, որ վրացական կառավարությունը բացահայտ ռևերանսներ է կատարում Ռուսաստանի և Հայաստանի կողմը: Միևնույն ժամանակ Վրաստանը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին, որը դժվար պահերին միշտ նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին: Ընդունված հայտարարությունում նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլին, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվորեն այցելել է ադրբեջանաբնակ շրջաններ, հայտարարել է Ադրբեջանի հետ բարեկամության մասին, ընտրություններից հետո գրավել է տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Դա, կուսակցության կարծիքով, հաստատում է Միխայիլ Սահակշվիլու իրավացիությունը, ով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտարարել է, որ Իվանիշվիլին «արտահայտում է ոչ թե վրացական ժողովրդի շահերը, այլ տարածաշրջանի որոշ պետությունների»: Նիստի մասնակիցների կարծիքով, Ադրբեջանի կառավարությունը «պետք է հիշեցնի Իվանիշվիլիի կառավարությանը համակողմանի օգնության մասին, որն Ադրբեջանի կողմից ցուցաբերվել է Վրաստանին ծանր պահերին, բացատրի նրան այդ երկրի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |