Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ![]() 5 նոյեմբերի 2012 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Պակիստանի ռազմաօդային ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել հակաահաբեկչական պայքարում մարտական պատրաստվածությունը և ապահովել ծովային անվտանգություն: Մավի Բալինա-12 անվանումով զորավարժությունները կտևեն 10 օր: Դրանք սկսվել են երկուշաբթի օրը թուրքական ջրերում: Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կցուցադրվեն պակիստանական արտադրության «Շամշիր» ռազմական նավի հնարավորությունները: Նոյեմբերի 5-14-ն ընթացող զորավարժություններում կգործարկվեն մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |