«Սաֆարովի գործը». Հայաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ի կողմից հնչած քննադատությանը կհաջորդեն կոնկրետ քայլեր 5 նոյեմբերի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանականվեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ինհանդիպեցին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ ՋեյմսԱպատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման անցկացումը, որին անմիջականմասնակցություն են ունեցել Ջեյմս Ապատուրայը և նրա գործընկերները: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ նա ընդգծեց, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց և խոստանում նոր հեռանկարներ: Այդ համագործակցությունը խարսխված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ազատության և արդարության ապահովման, ժողովրդավարության շրջանակներում խաղաղության հաստատման ու համամարդկային այլ արժեքների և սկզբունքների վրա: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարը կարևորեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շարունակականությունը, Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, միջազգային խաղաղարար առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաև ադրբեջանական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհվելու և հերոսացվելու՝ միջազգային բոլոր նորմերին հակասող ու աղաղակող փաստին, դրա առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտնած մտահոգություններին՝ հույս հայտնելով, որ այս փաստի առնչությամբ հնչած արձագանքներին կհաջորդեն համապատասխան գործողություններ: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը գոհունակությամբ արձանագրեց, որ ՆԱՏՕ-Հայաստան տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավելի ու ավելի է աշխուժանում: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացումն ու խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցությունը շարունակական կլինեն: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: Կորյուն Նահապետյանը և Վարդան Օսկանյանը հավաստիացրին, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա, որոնց շարքում իր կարևոր տեղն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքը: «Անկախ և ինքնուրույն ապրելու ճանապարհը բռնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել,-ասաց Կորյուն Նահապետյանը,-սա ոչ միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, այլեւ ողջ հասարակության համոզումը»: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցերի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |