Խոսրովի արգելոցում հրավիրված խորհրդակցությունն առանց միջադեպերի չանցավ, բայց ավարտվեց բարեհաջող![]() 5 նոյեմբերի 2012 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Խոսրովի արգելոցում այսօր բնապահպանության նախարարի հրավիրած խորհրդակցությունն ավարտվեց: Թեև, ի սկզբանե, նախատեսված էր, որ խորհրդակցությանը մասնակցելու են լրագրողները և մասնագետները, բայց բնապահպանության նախարարի թույլտվությամբ, խորհրդակցությանը ներկա գտնվեցին նաև բնապահպան-ակտիվիստները, ովքեր Խոսրով տեղամաս կոչվող հատվածում փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս խորհրդակցության մասնակիցներին մտնել տեղամաս: Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցության մասին նախապես տեղեկացրել էին բոլորին և, բնապահպանները կարող էին դիմել նախարարություն և ստանալ դրան մասնակցելու թույտվությունը.«Ամեն դեպքում նախարարը թույլ տվեց նրանց մասնակցել, թեև կարելի էր այդ ամենն ավելի քաղաքակիրթ ձևով անել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա տարածքում իրավիճակը շտկելու համար արված առաջին քայլն էր: Հաջորդ փուլում խորհրդակցություն կանցկացվի հանրային սեկտորի համար: Հայկ Հակոբյանն ասաց որ այսօր քննարկվել են արգելոցի պահպանության, արգելոցի տարածքում գտնվող բնակավայրերին, էկոտուրիզմի զարգացմանը և օրենսդրական դաշտի կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |