ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ29 ապրիլի 2005 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո վրացական իշխանությունները մտադիր չեն այնտեղ տեղակայել սեփական զորամաս: Այդ մասին Վարաստանի նախագահը հաղորդել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիյում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք չենք պատրաստվում այնտեղ նոր զորամաս բացել, սակայն առաջարկում ենք այդ մարդկանց ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո ծառայել Վրաստանի զինված ուժերի մոտակա զորամասերում, որտեղ նրանք ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան այժմ»,-նշել է նախագահը` խոսելով Ախալքալաքի բազայում աշխատող տեղաբնակների մասին: Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը մատդիր է սկսել տարածաշրջանում բնակչության սոցիալական վերականգնման ծրագիր, այդ թվում ռուսական ռազմակայանում աշխատող մարդկանց համար: Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը «լրջորեն է ձեռնամուխ եղել» Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի խնդիրների լուծմանը: «Մենք կստեղծենք ճանապարհների ցանց,-նշել է նա:-Ներկայումս կառուցվում է ոչ միայն Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը, այլեւ վերանորոգվում են Ախալքալաքի միջի ճանապարհները, իսկ աշնանը կսկսվի մեծ ճանապարհի` Թբիլիսի-Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի շինարարությունը մինչեւ թուրքական սահման», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |