ՀՀ ԱԳՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԲԱՑ ԵՆ29 ապրիլի 2005 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայկական արխիվները վաղուց բաց են ցանկացած երկրի ցանկացած հետազոտողի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպաարյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը. «Մենք բացում ենք մեր արխիվները, եթե դուք ունեք բացելու ինչ որ բան, ապա դուք էլ բացեք»: Հ.Գասպարյանի խոսքերով` եթե իրոք հարաբերությունները նորմալացնելու ցանկություն եւ քաջություն կա, ապա ցանկացած պատրվակ ավելորդ է դառնում: Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, տվյալ պահին շատ գիտնականներ, բացի թուրքերից, օգտվում են այդ արխիվներից, եւ եթե թուրք մասնագետները նույնպես ցանկանում են ծանոթանալ նրանց հետ, «ապա կարող են գալ եւ նայել»: «Ճշմարտությունը վաղուց պարզ է բոլորին, թողնենք մի կողմ պրոպագանդան եւ նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- հերթական անգամ նշել է Համլետ Գասպարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |