Սիրիայի իշխանությունները փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ-ի գրասենյակը

Սիրիայի իշխանությունները փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ-ի գրասենյակը

PanARMENIAN.Net - Սիրիայի անվտանգության ծառայությունները երկուշաբթի օրը փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցչությունը, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները զերծ են մնում մեկնաբանություններից, հայտարարելով, որ պետք է ստուգել տեղեկատվությունը:

«Մենք առայժմ չենք կարող հաստատել այդ տեղեկությունները: Եթե դա այդպես է, ապա կպարզենք, թե ինչ անել հետագայում»,- ասել է շարժման մամլո քարտուղար Սամի Աբու Զուխրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---