Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Բելառուսի միջև 2012թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համեմատ ավելացել է 60,6 տոկոսով![]() 6 նոյեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը այժմ դինամիկ կերպով զարգացնում են արդյունաբերական, ֆինանսական ու ներդրումային ներուժը: Այդ մասին Հայ-բելառուսական միջկառավարական 9-րդ նիստի ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Լիարժեք փոխհամաձայնություն կա ամենաբարձր քաղաքական մակարդակում: Ամեն տարի աճում է ապրանքաշրջանառությունը երկրների միջև, ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ, իրականացվում են ներդրումային նախագծեր: Գտնում եմ, որ բոլոր հնարավորությունները կան ընդլայնելու համար փոխշահավետ արդյունավետ համագործակցությունը»,-նշել է նա, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում են Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում 7 հարց է: Այդ առումով նախարարը հավելեց, որ երկրներին անհրաժեշտ է համակարգված հիմքի վրա դնել առևտրատնտեսական կապերը, որպեսզի համատեղ նախագծերը եզակի ու կետային չլինեն, այլ ընդգրկեն տնտեսական գործունեության լայն ոլորտներ ու երկարաժամկետ լինեն: Իր հերթին Ամելյանովիչը հավելեց, որ մեծ աշխատանք է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման տեսակետից: «Այդպես, 2000-2011թթ. ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ՝ 2,3 մլն դոլարից հասնելով 32,4 մլն դոլարի»,-ասել է նախարարը: Նա նաշել է. սակայն, որ փոխադարձ առևտրի ներուժը կարող է ավելի մեծ լինել: Պահանջվում է փոխադարձ ջանքերի հետագա ակտիվացում: Բելառուսից Հայաստան են ներկրվում ավտոդողեր, բեռնատար ավտոմեքենաներ, կաթ ու կաթնամթերք, դեղորայք, պահեստամասեր: Հայաստանից Բելառուս են արտահանվում ալկոհոլային խմիչքներ, դեղորայք, ծխախոտ: 2012թ. Մինսկում բացվեց հայկական կոնյակի շշալցման համատեղ արտադրություն: Այժմ աշխատանք է տարվում Բելառուսի մայրաքաղաքում հայկական առևտրի տուն բացելու ուղղությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |