Պռոշյանի «Հացի խնդիրը» կներկայացվի Համազգային թատրոնի բեմում 6 նոյեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Համազգային թատրոնում տեղի է ունենալու Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը» ներկայացման պրեմիերան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին թատրոնից: Ներկայացումը կցուցադրվի նաև նոյեմբերի 25-ին և 30-ին: Ներկայացման ռեժիսորն է Վիգեն Ստեփանյանը: Գլխավոր դերերում հանդես կգան Մխիթար Ավետիսյանը, Տաթևիկ Ղազարյանը, Կարինե Ջանջուղազյանը, Վարշամ Գևորգյանը և այլ հայտնի և սիրված դերասաններ: Ներկայացման ընթացքում հնչելու է Մարտին Վարդազարյանի գրած երաժշտությունը: «Հացի խնդիր» վեպում Պռոշյանը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված՝ անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ բացահայտել է վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու բարոյազրկությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |