Եթե «Արմավիան» չվճարի իր պարտքը «Զվարթնոցին», վերջինս կդադարի գործել սեփական պարտքի պատճառով 6 նոյեմբերի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության պարտքը «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնին հասել է 94 մլն դրամի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը: «Յուրաքանչյուր թռիչքի համար կենտրոնի կատարած օդերևութաբանական կանխատեսման դիմաց Հայաստանի ազգային ավիափոխադրողը պետք է վճարի 33 հազ. դրամ, ինչը չի կատարում կամ մասամբ է կատարում շուրջ երկու տարի: Իսկ դրա արդյունքում իր հերթին հարկային մարմիններին 14,5 մլն դրամ պարտք է կենտրոնը»,- նշեց նա: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանն իր հերթին ասաց, որ եթե կենտրոնը չվճարի իր պարտքը, ապա իր գործունեությունը կդադարեցի, հետևաբար չվերթները կիրականացվեն առանց օդերևութաբանական կանխատեսման: «Ուղևորների կյանքը կվտանգվի, և կենտրոնը մինչ օրս շարունակում է սպասարկել «Արմավիային»` ելնելով բացառապես քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Բայց այսպես երկար չի կարող շարունակվել»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կենտրոնը կդիմի նաև դատարան: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի տեխնիկական ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանը շեշտեց, որ այդ հարցով կենտրոնը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Այս խնդրի մասին տեղյակ են բոլոր պատկան մարմինները: Մենք բոլոր օրինական միջոցներով պահանջելու ենք վերադարձնել կենտրոնի պարտքը, հակառակ դեպքում ստիպված կլինենք դադարեցնել մեր գործունեությունը և դրանով իսկ հանգեցնել չվերթների դադարեցմանը առհասարակ»,- ասաց Պետրոսյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |