Այսօր «ՌեԱնիմանիա»-ն կներկայացնի ֆրանսիական և գերմանական անիմացիա (վիդեո)

Այսօր «ՌեԱնիմանիա»-ն կներկայացնի ֆրանսիական և գերմանական անիմացիա

PanARMENIAN.Net - Այսօր, Մոսկվա կինոթատրոնում, ժամը 16:30-ին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակում UNIFRANCE կազմակերպությունը կներկայացնի ֆրանսիական լավագույն ֆիլմերի հատուկ ցուցադրություն:

Ժամը 18.30-ից կներկայացվի գերմանական անիմացիա:

Տարածաշրջանի միակ անիմացիոն փառատոնը` «ՌեԱնիմանիան» բացվել է նոյեմբերի 3-ին:

Փառատոնն այս տարի համագործակցում է Հակոբ Կոջոյան կրթահամալիրի, Այբ ավագ դպրոցի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի, Նարեկացի արվեստի միության հետ: Ֆիլմերի ցուցադրությունը լինելու է անվճար բոլորի համար:

Այս տարի փառատոնում ներկայացված է 400 անիմացիա` 42 երկրից: Ավանդական դարձած մրցութային ծրագրերին միացել է ևս մեկ` երաժշտական անվանակարգը:

Փառատոնն այս տարի նշում է ռուսական անիմացիայի 100-ամյակը, ինչպես նաև անիմացիայի հայ երախտավոր Վլադիմիր Մայիլյանի նվիրված ծրագիր է ներկայացնում: «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---