Այս պահին ընթանում է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը. Հարցաքննվում է տուժող Արտակ Բայադյանը![]() 6 նոյեմբերի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ավան և Նոր Նորք համայանքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Շարունակվեց նախորդ դատական նիստի ժամանակ, աշխատանքային օրվա ավարտի պատճառով, տուժող Արտակ Բայադյանի ընդհատված հարցաքննությունը: Հարցերն ուղղում են մեղադյալների պատշտպանները: Նրանց հետաքրքրում է, թե քանի մարդ է հենց Արտակ Բայադյանին հարվածել, քանի րոպե է տևել առաջին հարվածից մինչև գիտակցության կորուստն ընկած ժամանակահատվածը, խնջույքի ժամանակ հարևան սեղաններից Արտակ Բայադյանին և նրա ընկերներին կարգի հրավիրելու փորձ եղել է, թե՝ ոչ, ինչու են հենց նրանց մոտեցել և ինչու են հարցրել հայհոյելու մասին (ըստ Արտակ Բայադյանի` հենց հայհոյանքն էլ եղել է ամբողջ ծեծկռտուքի պատճառը): Փաստաբաններից ամեն մեկն հարցնում է իր պաշտպանյալի կոնկրետ գործողություների մասին: Հարցեր եղան նաև օգտագործված ալկոհոլի չափի մասին: Արտակ Բայադյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել՝ կոնկրետ քանի հոգի է իրեն հարվածել, ով և քանի անգամ: Առաջին հարվածից մինչև գիտակցության կորուստը, ըստ նրա, տևել է 2-3 րոպե: Հարևան սեղաներից տուժողներին նկատողություն չեն արել, իսկ ալկոհոլ ամենաշատը 3-4 բաժակ են օգտագործել: Նիստն այս պահին ընդհատվել է 5 րոպեով: ![]() Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |